воскресенье, 20 ноября 2011 г.

Ինչու՞ են մարդիկ ցանկանում մահանալ

Ինչու՞ են մարդիկ ցանկանում մահանալ:Պատճառները տարբեր են` անհաջող կյանք,հիասթափություն կամ երջանիկ մահ:
Մինչ բուն նյութին անցնելը,եկեք քննարկենք այս երեք` հաճախ հանդիպող դեպքերը:
Ցավոք, մեր ժամանակներում քիչ չեն ֆինանսական կամ հոգեկան ազդեցություններից ճնշված մարդիկ.մեկը չի կարողանում ընտանիքը պահել, իսկ մյուսը այլասերված նպատակների զոհ է դարձել,դա այն կետն է, երբ նրանց համար կյանքի վերջնագիծը հատվել է, բայց շարունակում են մնալ իրենց մարմնում,այս դեպքերը հիմնականում վերջանում են մահով, քանի որ նույնիսկ այդ դեպքում հպարտությունը վեր է հոգեբանի աթոռին նստելու համար:
Հիասթափությունը նույնպես կապ ունի հոգեկան ազդեցության հետ, բայց ես այն դասակարգում եմ ուրիշ դասի մեջ, քանի որ այստեղ հիմնականում սիրահարվածներն են, ովքեր կորցրել են կամ մերժվել:
Հաջորդ դասակարգումը իմ ամենասիրածն է`երջանիկ մահը, դա այն է, երբ պառկած մահվան մահճին ժպտում ես` հիշելով անցյալդ և այն ամենը, ինչը որ կարողացել ես ձեռք բերել ամբողջ կյանքիդ ընթացքում, այսպես ասված,երբ մահանալիս չես զղջում կյանքի համար:
Ի՞նչ կապ ուներ այս ամենը ինձ հետ`ոչ մի կապ:Ինչու՞ կուզենայի մահանալ:Որովհետև ուզում եմ փոխել ներկան,ապագան և եթե հնարավոր լիներ նաև անցյալը:
Մտածում եք ինքնասպանությու՞ն:Միանշանակ ո՛չ,քանի որ դա մարդկային թուլության վերջին էտապն է:Մահանալու համար պարտադիր չէ մեր մարմինը վերածենք վերքերի թանգարանի:Ինքնասպանությունը պետք է կատարել ներսից:Սպանեք ձեր մտքերում ամենը, բայց նորը ստեղծելու նպատակով,օրինակ` եթե դուք խաղամոլ եք, ինչու՞ չսպանել նրան,սպանել խաղամոլի՛ն և ստեղծել արվեստին մոտ մի մարդու:Բոլորիս մեջ կա մարդկային բնավորության և տիպերի զանազան բազա, որտեղից մենք ենք ընտրում,թե որը օգտագործել և որը մոռացության մատնել:Մոռացեք ճակատագրի մասին, ձեր սխալները մի պիտակավորեք <<ՃԱԿԱՏԱԳԻՐ>> պիտակով, և ասելով` Աստված այսպես էր կամենում:Աստված մեզ վատը չէր կամենա, նա մեզ տվել է խելք և որոշման հնարավորություն:
Ես ինքնասպանություն գործել եմ, ես սպանել եմ իմ մեջ այն մարդուն, ով առաջ ինձ համար հպարտանք էր, բայց զգալով ,թե ինչպես է իմ կյանքը անիմաստ և դատարկ դառնում` ես սպանեցի նրան և սկսեցի նոր կյանք, որտեղ ամեն օր սպանում եմ այդպիսի մարդկանց, որոնք փորձում են աճել և տիրել իմ կյանքին:
Ի՞նչ կապ ուներ այս ամենը ինքնասպանության հետ:Մի որոշ ժամանակ առաջ իմ կյանքում շատ բարդ շրջան էր` պատճառները չեմ ուզում շեշտել,քանի որ դրանք չափազանց շատ են և անձնական:Իմ սխալների պատճառով ես հասել էի այն սահմանին, որտեղից ճանապարը միայն դեպի անդունդն էր տանում, և շատ եմ մտածել ինքնասպանության մասին, բայց իմ ներսում գտնվող իսկական ԵՍը ինձ փրկեց,ես կարողացա սպանել իմ սխալները և այն կյանքը, որը ինձ խանգարում էր ապրել:
Իսկ որպես վերջաբան կբղավեմ, որ սիրում եմ ապրել,սիրում եմ իմ կյանքը և ձեզ ցանկանում եմ բարի սպանություններ:Ցտեսություն:

среда, 16 ноября 2011 г.

Առանց ձեռքերի նկարիչը









Այս պատմությունը մի նկարչի մասին է,ով ծնվել էր ժամանակակից հասարակությունից մոռացված մի հեռու քաղաքում, որը ողողված չէր կապիտալիզմի չար ոգիներով և կարծես մի այլ մոլորակ լիներ:Նա հաշմանդամ էր` չուներ ձեռքեր, բայց ուներ երկնային տաղանդ. նա նկարում էր առանց ձեռքերի` վրձինները ենթարկվում էին նրա կամքին, նա իր մտքերով ստեղծում էր նոր կյանք կտավների վրա:

Նա միակ երեխան էր և ապրում էր իր մոր հետ:Նրա հայրը կապիտալիստ մի բանկիռ էր, որը իմանալով հղիության մասին` փորձել էր վնասել հղի կնոջը`նրան ծեծի ենթարկելով:Կինը փախչում է քաղաքից հեռու-հեռու և ապաստան գտնում հեռավոր մի քաղաքում:Երեխան ծնվում է այդ քաղաքում, բայց բանկիռի դաժանություները հետք էին թողել մանկիկի վրա` նա առանց ձեռքերի էր ծնվել:Աստված նրան շնորհում է մի տաղանդ`լինել լավագույն նկարիչը և կառավարել վրձինները` առանց ձեռքերի:

Ձմեռային ցուրտ օր էր,քաղաքը սահմանագծված էր մառախուղով, երբ մառախուղը ճեղքեց մի լույս, որը մոտենում էր քաղաքին և մշուշի միջից դուրս եկավ ձնածածկ մի մեքենա:Մեքենան դանդաղ ընթացքով մոտեցավ հին պանդոկին, որտեղ ամեն երեկո հավաքվում էին քաղաքի բնակիչները:Մեքենայի դուռը բացվելուն պես աչք ծակեցին նրա փայլուն կոշիկները, նա` կառճահասակ,խնամված մորուքով, մոտ 60 տարեկան ջենտլմեն էր կամ ինչպես այս քաղաքում էին ասում` սատանայի հրեշտակն էր:Նա` մտնելով պանդոկ, պահանջեց ամենամեծ և թանկարժեք սենյակը և փնթփնթալով բարձրացավ ննջասենյակների հարկ:

Առավոտյան արևը աչք էր ծակում:Երիտասարդ նկարիչը դեռ վաղ առավոտյան իր արհետսանոցում ստեղծում էր կյանք կտավների վրա, իսկ նրա շուրջը հավաքվել էր գրեթե անբողջ քաղաքը:Նրանց չէր դադարում զարմացնել երիտասարդի տաղանդը:

Սպիտակամորուքը արթնանալուն պես շտապում էր դուրս պրծնել այդ սենյակից:Իջնելով ճաշարան` նա խմեց իր սուրճը և երկար նստելով` ծխեց իր թանկարժեք սիգարը:

Մինչ վարորդը կմոտեցներ մեքենան` նա որոշեց քայլել և շրջել այն քաղաքով, որտեղ մոլորվել էր անցած գիշեր:Մի քանի քայլ անելուց հետո տեսնում է մարդկանց մի մեծ բազմություն` հավաքված մի տնակի մոտ:Մոտենալով պատուհանին` նրա արյունը սառչում է, աչքերը լայնանում են, իսկ թանկարժեք սիգարը ընկնում է նրա մորուքոտ շուրթերից:Մտնելով տնակ` ավելի պարզ տեսավ, թե ինչպես էր վրձինը պարում կտավի վրա:Երբ ներկայացումը վերջացավ, սպիտակամորուքը մոտեցավ տղային և առաջարկեց զբոսնել և զրուցել:Նա տղային առաջարկեց գնալ իր հետ արվեստի և ոսկու քաղաք` պատմելով այնտեղի կյանքի և հնարավորությունների մասին.նրան հաջողվեց շահել տղայի հետաքրքրությունը:

Տղան առաջարկում է ծանոթացնել նրան իր մոր հետ և որոշել ամենը միասին:Երբ սպիտակամորուքի հետ մտնում են ներս, մայրը տեղում սառում է, իսկ իմանալով նրա առաջարկի մասին` բորբոքվում և դուրս է վռնդում սպիտակամորուքին իր տանից, իսկ որդուն ասում, որ նրա նմաների պատճառով է նա այդպիսին, իսկ երիտասարդը հիասթափված հայացքով նայում է մորը և գնում վերնահարկ:Այդ նույն գիշեր երիտասարդը փախչում է սպիտակամորուքի մոտ և հեռանում քաղաքից:

Լույսը նոր էր բացվում, երբ նրանք հասան արվեստի և ոսկու քաղաք,երիտասարդի աչքերը փայլով լցվեցին` նա կյանքում չէր տեսել նման հսկայական շենքեր, այդքան մեքենա և այդքան մարդկանց:

Գիշեր իջավ արվեստի և ոսկու քաղաքի վրա:Բոլոր ջենտլմեները հավաքվել էին մի մեծ սրահում, որտեղ սպիտակամորուքը պիտի ցուցադրեր երիտասարդին:Երիտասարդի տաղանդից ցնցվեց ամբողջ դահլիճը:

Անցավ ժամանակ:Երիտասարդը բնակվում էր սպիտակամորուքի ահռելի տանը:Նա հրապուրված էր տանտիրոջ դստեր գեղեցկությամբ:Մի ռոմանտիկ երեկոյի ժամանակ երիտասարդն աղջկան առաջարկում է ամուսնանալ իր հետ:Աղջիկը սատանայական ծիծաղով է արձագանքում` ասելով, որ նա ուղղակի իր հոր կապիկն է կրկեսի համար, իսկ եթե նույնիսկ իրենք ամուսնանան` նա չունի մատներ, որպեսզի կրի ամուսնական մատանին:Երիտասարդը հուզված փախչում է քաղաքից շատ հեռու:Գիշերելու համար նա մտնում է մի կիսաքանդ խրճիթ:Աչքերը ողողված էին արցունքներով և մենախոսության ժամանակ նա մեղադրեց Աստծուն` ասելով, որ նկարելու փոխարեն նա կուզենար ուղղակի լիներ սովորական մարդ:Մենախոսությունը վերածվեց երկխոսության, երբ նա լսեց ձայն`դա Աստվածն էր:

Աստված նրան տվեց ձեռքեր,երիտասրդն արթնանալով` զգաց իր ձեռքերը և հետ վերադարձավ արվեստի և ոսկու քաղաք:

Անցան ամիսներ:Թանկարժեք կոստյումներով ջենտլմենները հավաքվել եին անառականոցում և պոկեռ էին խաղում:Նրանց մեջ էր նաև երիտասարդը, որը դարձել էր այնպիսին, ինչպիսին իր հայրն էր:Նա գաղտնի հանդիպում էր սպիտակամորուքի դստեր հետ, քանի որ ձեռքեր ունենալուց հետո սպիտակամորուքի հետ վիճել էր:Աղջիկը սիրահարվել էր երիտասարդին,իսկ երիտասարդը փոխել էր իր հոգին մնացած կանանց մարմինների հետ:Նրա համար առաջնակարգ էր դարձել սեքսը,խաղերը և կանայք`շա~տ կանայք:

Նրանց հերթական հանդիպումն էր, երբ կինը ասաց, որ հղի է,իսկ երիտասարդը կտրելով նրա կոկորդը նետում է նրան ցած,այն կամուրջից, որտեղ նրանք թաքնվում էին սպիտակամորուքից:

Հերթական այլասեռված երեկոն էր նրա համար, որը ավարտվեց նրա ալկոհոլի չարաշահումով:Աչքերը բացեց մթության մեջ,անվերջանալի մթություն էր,և լսվեց ձայն.դա Աստված էր`նա ասաց, որ տվել էր նրան տաղանդ` լինել ամենալավ նկարիչը` առանց ձեռքերի, իսկ ձեռքեր ունենալուն պես նա միանգամից դարձավ այնպիսին ինչպիսին իր հայրն էր և մոռացավ նկարելու մասին:

-Դա անե՛ծք է,- ասաց Աստված և նրան փակեց հավերժական մթության մեջ, որպեսզի նա նույնպես չստեղծի իր նման սերունդներ` սատանական հոգով:

воскресенье, 13 ноября 2011 г.

Աստծո պարգև՞, թե՞ թաքնված կախարդական ուժ





Ողջույն: Այս թեմայում ես կանդրադառնամ հոգու մասին վարկածներին` նրա ծագման և գոյության մասին:

Դեռ դարեր առաջ տարբեր կրոներում նշվում եր ներքին էներգիայի մասին, սակայն միայն նոր դարաշրջանում գիտնականները ընդունեցին նրա գոյության փաստը:Շատերի կարծիքով հենց այդ էներգիան է մեր հոգին:


Ինձ այս ամենը սկսեց հետաքրքրել <<Գաղտնիք>> փաստավավերագրական ֆիլմից հետո և ես նկատեցի, որ բերված փաստերից մեծ մասը իմ կյանքում եղել է: Վերցրեք օրինակ ձեր կյանքից. երբ ինչվոր բան ցանկացել եք և կատարվել է, բայց ամենայն հավանականությամբ ուշադրություն չեք դարձրել կամ ուղղակի մտածել եք,որ պատճառը Աստծո ցանկությունն է և հաջողակ կյանքը:Ես ունեմ իմ վարկածը. երբ ինչ որ բան եք ցանկանում, ըստ տրամաբանության դա ձեզ ուրախացնում է,այդ ժամանակ մեր էներգիան արտադրում է դրական էմոցիաներ և ԿՆՀ-ի(կենտրոնական նյարդային համակարգ) միջոցով դուրս հանում մեր օրգանիզմից` այստեղից եզրակացություն, որ մենք այդ ճանապարհով կապ ենք պաշտպանում Աստծո հետ կամ մի էներգիայի համակարգի հետ, որը այսպես ասած մեր երազանքները ի կատար է ածում:Այդ ամենը շատ հրապուրիչ է հնչում, սակայն այդքան հեշտ չենք կարող հասնել մեր երազանքին:Երազանքին հասնելու համար պետք է` 1.ցանկություն 2.մաքսիմալ քանակով մտածել մեր ցանկության մասին 3.հավատալ 4.դրական էմոցիաներով մտածել ցանկության մասին:Այս ամենը հնչում է ծննդյան մաղթանքի նման,բայց եկեք պարզաբանենք և հասկանանք իմաստը և խորությունը:1-ին կետը `ցանկությունը դա ամենապարզ երևույթն է, որը ամեն օր պատահում է մեր հետ, օրինակ փողոցում տեսնում ենք մեքենա,խանութում մի նոր ապրանքանիշ և այդ պահից սկսվում է այդ պռոցեսը, և գալիս է 2-րդ կետը` մտածել մեր ցանկության մասին և ինչքան հաճախ մտածենք` այնքան շուտ կմոտենանք նրան:3-րդ կետը` հավատալ, որ մենք կհասնենք երազանքին, իսկ եթե նույնիսկ մի պահ չհավատանք,ապա դրա հետևանքով մենք կփոխանցենք բացասական էներգիա և մեր երազանքի կամուրջը կփլուզվի:4-րդ կետը դա դրական էմոցիաներով մտքերնեն`օրինակ դուք ցանկացել եք շնիկ ,իսկ որպեսզի ավելի մեծ քանակով էմոցիաներ փոխանցեք` ուղղակի ձեր մտքերում պատկերացրեք նրան ,օրինակ` ինչպես է նա լպստում ձեր ձեռքը կամ ինչպես եք նրա հետ խաղում, մի խոսքով այն ամենը ինչ կուզենայիք անել շնիկի հետ և որը կուրախացներ ձեզ, բայց ամեն ինչ սահմաներում, որպեսզի հոգեկան շեղումեր չսկսվեն:

Երազանքներից վերադառնանք բուն թեմային,դա Աստծո հետ կապն է, թե՞ մի այլ էներգիայի համակարգի,ցավոք այն շատ վիճելի հարց է ,որը չունի հիմնավորված պատասխան,սակայն ես ունեմ իմ կարծիքը:Իմ կարծիքով Աստված պապիկ չէ, որը նստած վերևում նայում է մեզ,նա ունի մեր հոգու տեսքը `այսինքն մի մեծ էներգիա է, այստեղից հիշենք այն խոսքը` Աստված ստեղծեց մարդուն իր կերպարանքով,մեր կերպարը դա մեր մարմինը չէ, մեր կերպարը մեր հոգին է:Մեր երկրային կյանքից հետո մեր հոգին է մնում, իսկ մարմինը դա ժամանակավոր կացարան է մեր հոգու համար,իսկ մահվանից հետո մեր հոգին միանում է Աստծուն և այնքան է մնում մինչև պատրաստ լինի վերադառնալ երկրային կյանքին կամ մի այլ տեղ:

Շնորհակալություն ուշադրության համար: Հիշեցնեմ, որ սա իմ կարծիքներն ու վարկածներն են:

Ցտեսություն:
կգա օր երբ օրը կկանգնի և ժամը կկանգնի,իսկ մեր հոքիները կմնան այնտեղ որտեղ կյանքներ գոռում...
Welcome to my wonderland.....