Ձմեռային երեկո էր երազների քաղաքում:Քաղաքը լուսավորված էր ամանորյա տրամադրությամբ:Բոլորը շտապում էին գնումներն ավարտել մինչ ամանորյա զանգերի հնչելը:Բոլոր բնակարաններից շողում էին տոնածառների վառ աստղերը և լսվում էր վառարաների ամանորյա երգը:
Քաղաքի ծայրամասում`բոլոր շողացող աստղերի մեջ աննկատ, մի տխուր պատուհան էր երևում,իսկ այնտեղից մի մելանխոլիկ երիտասարդի հայացք էր նայում դանդաղ ընկնող ձյան փաթիլներին:Կողքի սենյակից ձայն տվեցին:Դուռը բացելուն պես հարազատները` բղավելով և ամոթանք տալով,սկսեցին տղայի գլխին խրատներ կարդալ:Մի պահ լռություն տիրեց և լսվեց տանջահար մի բղավոց:Տղան բղավելով փորձում էր հասկացնել իր հոգեվիճակը, բայց հասկանալու փոխարեն պատժվեց և փակվեց իր սենյակում:
Մի որոշ ժամանակ անց քույրը եկավ և արթնացրեց նրան`պահանջելով պատմել իրեն ամենը,տղան պատմեց քրոջը,իսկ քույրը հուսադրեց եղբորը` ասելով ,որ ամանորյա գիշերը հրաշքների գիշեր է և գնաց:Տղան մոտեցավ պահարանին, վերցրեց աղջկա նկարը և երկար նայեց, իսկ նկարը ետ դնելու պահին պահարանի վրայի ժամացույցն ընկնավ և կոտրվեց, սակայն տղան նույնիսկ ուշադրություն չդարձրեց և նորից գնաց քնելու:
Աչքերը բացելուն պես ականջ ծակեց տարօրինակ լռությունը, որը բնորոշ չէր Նոր տարվան:Դանդաղ քայլերով քայլեց դեպի սենյակ, իսկ այնտեղ մարդ չկար,ապշահար դեմքով վերցրեց վերարկուն և դուրս եկավ տանից:
Դուրս գալուն պես ականջ ծակեց նույն տարօրինակ լռությունը:Նա քայլեց դեպի կենտրոնական փողոցները, և նույն լռությունն ու դատարկությունն էր տիրում:Անցնելով ժամացույցների խանութի կողքով `հանկարծ նկատեց,որ բոլոր ժամերը կանգնած են 24:00-ի վրա, գլուխը թեքելով դեպի քաղաքի գլխավոր ժամացույցը` տեսավ նույն պատկերը:Հասնելով քաղաքի գլխավոր տոնածառին` զարմանքից սառում է,քաղաքի բոլոր բնակիչները `այդ թվում նաև իր հարազատները, տոնածառի շուրջը կանգնած քարացել էին:Կյանքը կանգնել էր երազների քաղաքում:Տղան ավելի է մոտենում և վախեցած հայացքով անցնում արձանի պես քարացած մարդկանց միջով, և այդ պահին հանկարծ երկնքում մի լույս բոցավառվեց, որն ուներ սլաքի տեսք:Երիտասարդը շարժվեց այդ ուղղությամբ և մթության մեջ տեսավ մի տուն, որի պատուհանից վառ լույս էր վառվում:Մոտենալով տանը` պատուհանից այն կողմ նկատեց նրա տիեզերային աչքերը:Երբ աղջիկը տեսավ տղային, ժպտաց և դուրս վազեց:Դուրս եկավ և կամաց քայլերով մոտեցավ տղային ու լուռ հայացքով շարունակեց նայել նրան:Տղան ներկայացավ, իսկ աղջիկը ժպտաց և ասաց,որ գիտի թէ ով է նա:Տղան հարցրեց թե որտեղից, իսկ աղջիկն ընդամենը ասաց.
-Դու գիտես,-և շրջվելով` քայլեց դեպի քաղաքի կենտրոնական փողոցները:
o Ձյունն ուժեղանում էր, իսկ նրանք լուռ քայլում էին դեպի կենտրոնական փողոց:Հասնելով մի բարձրահարկ շենքի մոտ `աղջիկը բարձրացավ դեպի այդ շենքի տանիքը, իսկ տղան առանց ինչ որ բան ասելու գնաց աղջկա ետևից:Երբ հասան շենքի տանիք,տղան նայեց քաղաքին և սարսափեց.մահացած լռություն էր:Աղջիկը կանգնած տանիքի եզրին,մեջքով շրջված տղային, ասաց.
-Իսկապես չես հիշում?
-Ոչ, բայց քեզ նայելով միշտ մտքերս գնում են հեռու, բայց պատասխաններ չեն լինում, այնտեղ մթություն է:
Աղջիկն արցունքոտ աչքերով թեքվեց դեպի տղան և ասաց.
-2 տարի առաջ մենք անբաժան և երջանիկ զույգ էինք, բայց մեր զգացմունքները թաքնված էին, քանի որ մեր հարազատները դեմ կլինեին:Մի որոշ ժամանակ անց հայրս` իմանալով մեր մասին, ինձ և քեզ արգելեց հանդիպել, հակառակ դեպքում քեզ կդատեր.նա քաղաքի գլխավոր դատավորն է: Եվ մի գիշեր ես ուղևորվեցի դեպի այս շենքի տանիք `ցանկանալով վերջ տալ այս տանջանքին, որովհետև առանց քեզ էլ չէի կարող,չէի կարող քեզ հեռվից տեսնել և քո գրկում չլինեի, և այդ պահին դու անցնում էիր այդ շենքի մոտով` տեսնելով ինձ վազեցիր դեպի տանիքը,ձեռքիցս քաշեցիր և ամուր գրկեցիր, իսկ ես հետ քաշվեցի,հրեցի և վազեցի նորից դեպի տանիքի ծայրը, սպսում էի քո խոսքերին, բայց ձայն չկար, շրջվեցի և տեսա քո արյունի մեջ կորած գլուխը:
Երբ աղջիկը հրել էր տղային, նրա ոտքը հպվել էր սառույցին և նա ընկնելով `գլուխը հարվածել էր և այդ պահից հիշողությունը կորցրել:Այդ դեպքից հետո հայրը աղջկան հսկողության տակ էր պահում, իսկ տղայի ծնողներին սպառնալիքներով արգելել էր չհիշեցնել աղջկա մասին:
Այդ օրվանից տղան կորցրեց հիշողությունը,իսկ աղջկա հայրն արգելեց նրա հարազատներին հիշեցնել իր աղջկա մասին:
Տղայի աչքերից կաթում էին փայլող արցունքներ:Նրա աչքերի առջևով անցավ այդ ամբողջ եղածը:Նա կամաց քայլերով մոտեցավ աղջկան և ամուր գրկեց,ապա բարձրացնելով արցունքոտ դեմքը`համբուրեց նրա սառած շրթունքները:Տղան ժպտալով ասաց.
-Մեր սերը կանգնեցրեց ժամանակը և կյանքը նույնպես կանգնեցրեց ,իսկ հենց այդ մեր սերը երբեք չի կանգնել,նույնիսկ այն ժամանակ ,երբ ես քեզ չէի ճանաչում,բայց սիրում էի:
Քաղաքը կարծես կյանքի գույներով էր ներկվում նրանց աչքերում,բայց շուրջբոլորը դեռ կյանքը կանգնած էր …
Եվ էլի մթություն,ու էլի լռություն… Սակայն լռության միջից սկսվեց լսվել դանդաղ բարձրացող ձայներ, և նորից լույս ու աղմուկ.քաղաքը նորից կենդանացավ:Տղան աչքերը բացեց ,իսկ նրա գրկում դեռ քնած էր ուրախության ժպիտով լուսավորված աղջիկը:Եվ հանկարծ նրանց առջև հայտնվեց չար հայրն իր սատանայական հայացքով:Հետզհետե ավելացան նաև մյուս հարազատներն իրենց `ոչ պակաս չարախինդ հայացքներով:Բոլորը բարկացած էին և ինչ որ բաներ էին ասում ,բայց տղայի համար այդ ամենն ընդամենը մի ձայն ուներ`ուղղակի աղմուկ:Հայրը մոտեցավ ,գրկեց աղջկան,ապա չար հայացք նետելով տղայի վրա `ասաց.
-Ես զգուշացրե՛լ էի:
Եվ գիրկն առնելով աղջկան հեռանում է:Իսկ տղան, երբ տուն է վերադառնում,հարազատները զայրացած հարձակվում են նրա վրա և ասում,որ նա իրենց մասին չմտածելով`վտանգի է ենթարկում ամբողջ ընտանիքը:Սակայն տղան առանց բառ անգամ արտասանելու գնում է իր սենյակ:Եվ երբ նորից մոտենում է աղջկա նկարին, տեսնում է ժամացույցը ,որն անցած գիշեր կոտրվել էր ,իսկ այսօր նորից դրված էր աղջկա նկարի կողքին և տարօրինակ արագությամբ էր աշխատում: Արդեն երեկո էր:Տղան անկարողությունից ցանկացավ փորձել կրկնել երեկվա կատարվածը և ժամացույցը կոտրեց ու քնեց,իսկ երբ արթնացավ ,արդեն ժամը տասներկուսն անց էր:Նա շունչը պահած գնաց կողքի սենյակ և հիասթափված հայացքով ետ վերադարձավ.ոչ մի կախարդանք էլ չէր եղել:Եվ այդպես հուսահատված վերցնելով վերարկուն`դուրս եկավ տանից :Քայլելով ձնոտ փողոցներով հասավ այն նույն շենքի մոտ ,լուռ բարձրացավ տանիք և կանգնեց եզրին:Եվ այն պահին,երբ արդեն պատրաստվում էր ցած նետվել,հանկարծ հետևից լսվեց աղջկա ձայնը,տղան ետ կանգնեց և նետվելով դեպի աղջիկը`լուռումունջ գրկեց նրան:Այդ պահին տանիքի մյուս ծայրից լսվեց հոր չար ձայնը:Տղան ու աղջիկը նայեցին դեպի այդ կողմ ,հետո իրար և ձեռք ձեռքի բռնած` միասին քայլեցին դեպի տանիքի եզրը,նայեցին ներքև,ապա նորից իրար և տղան ասաց.
-Մենք նորից կկանգնեցնենք ժամանակն ու կյանքը…
Հոր սատանայական հայացքը փոխվեց թախծոտ ,անկարող մի հայացքի,մոտեցավ տանիքի ծայրին, նայեց ներքև և նրանք չկային…Արցունքների միջից դուրս եկավ զարմանքոտ մի հայացք…
Նորից մթություն ,և նորից նույն լռությունը: Եվ այդ լռության մեջ լսվեց մի շատ փափուկ ձայն:Աչքերը բացելով` տղան իր կողքին պառկած տեսավ աղջկան:Աղջիկը հարցրեց,թե ինչ է եղել և ինչու է տղան այլայլված,և տղան պատմեց իր երազը,իսկ աղջիկը ժպտալով ասաց,որ նա մոտենա պատուհանին:Տղան մոտենալով պատուհանին` տեսավ,որ լուսավոր քաղաքը կանգնած էր ,իսկ պատժգամբին դրված էր այն նույն ժամացույցը ` կանգնած սլաքներով:
Ասում են`նետվելուց հետո, երբ նրանք անհետացան, ընկան մի ուրիշ աշխարհ,որտեղ ժամանակն ու կյանքը կանգնած էին:

Комментариев нет:
Отправить комментарий