воскресенье, 20 ноября 2011 г.

Ինչու՞ են մարդիկ ցանկանում մահանալ

Ինչու՞ են մարդիկ ցանկանում մահանալ:Պատճառները տարբեր են` անհաջող կյանք,հիասթափություն կամ երջանիկ մահ:
Մինչ բուն նյութին անցնելը,եկեք քննարկենք այս երեք` հաճախ հանդիպող դեպքերը:
Ցավոք, մեր ժամանակներում քիչ չեն ֆինանսական կամ հոգեկան ազդեցություններից ճնշված մարդիկ.մեկը չի կարողանում ընտանիքը պահել, իսկ մյուսը այլասերված նպատակների զոհ է դարձել,դա այն կետն է, երբ նրանց համար կյանքի վերջնագիծը հատվել է, բայց շարունակում են մնալ իրենց մարմնում,այս դեպքերը հիմնականում վերջանում են մահով, քանի որ նույնիսկ այդ դեպքում հպարտությունը վեր է հոգեբանի աթոռին նստելու համար:
Հիասթափությունը նույնպես կապ ունի հոգեկան ազդեցության հետ, բայց ես այն դասակարգում եմ ուրիշ դասի մեջ, քանի որ այստեղ հիմնականում սիրահարվածներն են, ովքեր կորցրել են կամ մերժվել:
Հաջորդ դասակարգումը իմ ամենասիրածն է`երջանիկ մահը, դա այն է, երբ պառկած մահվան մահճին ժպտում ես` հիշելով անցյալդ և այն ամենը, ինչը որ կարողացել ես ձեռք բերել ամբողջ կյանքիդ ընթացքում, այսպես ասված,երբ մահանալիս չես զղջում կյանքի համար:
Ի՞նչ կապ ուներ այս ամենը ինձ հետ`ոչ մի կապ:Ինչու՞ կուզենայի մահանալ:Որովհետև ուզում եմ փոխել ներկան,ապագան և եթե հնարավոր լիներ նաև անցյալը:
Մտածում եք ինքնասպանությու՞ն:Միանշանակ ո՛չ,քանի որ դա մարդկային թուլության վերջին էտապն է:Մահանալու համար պարտադիր չէ մեր մարմինը վերածենք վերքերի թանգարանի:Ինքնասպանությունը պետք է կատարել ներսից:Սպանեք ձեր մտքերում ամենը, բայց նորը ստեղծելու նպատակով,օրինակ` եթե դուք խաղամոլ եք, ինչու՞ չսպանել նրան,սպանել խաղամոլի՛ն և ստեղծել արվեստին մոտ մի մարդու:Բոլորիս մեջ կա մարդկային բնավորության և տիպերի զանազան բազա, որտեղից մենք ենք ընտրում,թե որը օգտագործել և որը մոռացության մատնել:Մոռացեք ճակատագրի մասին, ձեր սխալները մի պիտակավորեք <<ՃԱԿԱՏԱԳԻՐ>> պիտակով, և ասելով` Աստված այսպես էր կամենում:Աստված մեզ վատը չէր կամենա, նա մեզ տվել է խելք և որոշման հնարավորություն:
Ես ինքնասպանություն գործել եմ, ես սպանել եմ իմ մեջ այն մարդուն, ով առաջ ինձ համար հպարտանք էր, բայց զգալով ,թե ինչպես է իմ կյանքը անիմաստ և դատարկ դառնում` ես սպանեցի նրան և սկսեցի նոր կյանք, որտեղ ամեն օր սպանում եմ այդպիսի մարդկանց, որոնք փորձում են աճել և տիրել իմ կյանքին:
Ի՞նչ կապ ուներ այս ամենը ինքնասպանության հետ:Մի որոշ ժամանակ առաջ իմ կյանքում շատ բարդ շրջան էր` պատճառները չեմ ուզում շեշտել,քանի որ դրանք չափազանց շատ են և անձնական:Իմ սխալների պատճառով ես հասել էի այն սահմանին, որտեղից ճանապարը միայն դեպի անդունդն էր տանում, և շատ եմ մտածել ինքնասպանության մասին, բայց իմ ներսում գտնվող իսկական ԵՍը ինձ փրկեց,ես կարողացա սպանել իմ սխալները և այն կյանքը, որը ինձ խանգարում էր ապրել:
Իսկ որպես վերջաբան կբղավեմ, որ սիրում եմ ապրել,սիրում եմ իմ կյանքը և ձեզ ցանկանում եմ բարի սպանություններ:Ցտեսություն:

3 комментария:

  1. Երբեք մտքովս չէր անցնի,որ կկարդամ մեր Հայկի բլոգը...ասեմ,որ շատ հաճելի էր ընթերցելը, ու եթե անկեղծ լինեմ,ես չէի սպասում,որ դու այսքան հետաքրքիր գրել կարող ես :D
    Բայց արի ինքասպանությունը մարդու թուլությանը չվերագրենք։Ինչ խոսք,ծանր ապրումներ տանելու ու չկոտրվելու համար մեծ ուժ է պետք,ԲԱՅՑ...սեփական կյանքի վրա ձեռք բարձրացնելն էլ հեշտ չէ։ Ուղղակի այստեղ քեզ փրկում է մի փաստ,որ ինքնասպանություն գործող մարդկանց մեծ մասը լինում է հոգեկան անհավասարակշիռ վիճակում :)

    ОтветитьУдалить
  2. այլ կերպ մեկնաբանեմ Մար:Իրանք թույլեն կյանքի հանդեպ իսկ ուժեղ մահվան առջև:)))))))))))համել thaaaaanx)))

    ОтветитьУдалить