
Այս պատմությունը մի նկարչի մասին է,ով ծնվել էր ժամանակակից հասարակությունից մոռացված մի հեռու քաղաքում, որը ողողված չէր կապիտալիզմի չար ոգիներով և կարծես մի այլ մոլորակ լիներ:Նա հաշմանդամ էր` չուներ ձեռքեր, բայց ուներ երկնային տաղանդ. նա նկարում էր առանց ձեռքերի` վրձինները ենթարկվում էին նրա կամքին, նա իր մտքերով ստեղծում էր նոր կյանք կտավների վրա:
Նա միակ երեխան էր և ապրում էր իր մոր հետ:Նրա հայրը կապիտալիստ մի բանկիռ էր, որը իմանալով հղիության մասին` փորձել էր վնասել հղի կնոջը`նրան ծեծի ենթարկելով:Կինը փախչում է քաղաքից հեռու-հեռու և ապաստան գտնում հեռավոր մի քաղաքում:Երեխան ծնվում է այդ քաղաքում, բայց բանկիռի դաժանություները հետք էին թողել մանկիկի վրա` նա առանց ձեռքերի էր ծնվել:Աստված նրան շնորհում է մի տաղանդ`լինել լավագույն նկարիչը և կառավարել վրձինները` առանց ձեռքերի:
Ձմեռային ցուրտ օր էր,քաղաքը սահմանագծված էր մառախուղով, երբ մառախուղը ճեղքեց մի լույս, որը մոտենում էր քաղաքին և մշուշի միջից դուրս եկավ ձնածածկ մի մեքենա:Մեքենան դանդաղ ընթացքով մոտեցավ հին պանդոկին, որտեղ ամեն երեկո հավաքվում էին քաղաքի բնակիչները:Մեքենայի դուռը բացվելուն պես աչք ծակեցին նրա փայլուն կոշիկները, նա` կառճահասակ,խնամված մորուքով, մոտ 60 տարեկան ջենտլմեն էր կամ ինչպես այս քաղաքում էին ասում` սատանայի հրեշտակն էր:Նա` մտնելով պանդոկ, պահանջեց ամենամեծ և թանկարժեք սենյակը և փնթփնթալով բարձրացավ ննջասենյակների հարկ:
Առավոտյան արևը աչք էր ծակում:Երիտասարդ նկարիչը դեռ վաղ առավոտյան իր արհետսանոցում ստեղծում էր կյանք կտավների վրա, իսկ նրա շուրջը հավաքվել էր գրեթե անբողջ քաղաքը:Նրանց չէր դադարում զարմացնել երիտասարդի տաղանդը:
Սպիտակամորուքը արթնանալուն պես շտապում էր դուրս պրծնել այդ սենյակից:Իջնելով ճաշարան` նա խմեց իր սուրճը և երկար նստելով` ծխեց իր թանկարժեք սիգարը:
Մինչ վարորդը կմոտեցներ մեքենան` նա որոշեց քայլել և շրջել այն քաղաքով, որտեղ մոլորվել էր անցած գիշեր:Մի քանի քայլ անելուց հետո տեսնում է մարդկանց մի մեծ բազմություն` հավաքված մի տնակի մոտ:Մոտենալով պատուհանին` նրա արյունը սառչում է, աչքերը լայնանում են, իսկ թանկարժեք սիգարը ընկնում է նրա մորուքոտ շուրթերից:Մտնելով տնակ` ավելի պարզ տեսավ, թե ինչպես էր վրձինը պարում կտավի վրա:Երբ ներկայացումը վերջացավ, սպիտակամորուքը մոտեցավ տղային և առաջարկեց զբոսնել և զրուցել:Նա տղային առաջարկեց գնալ իր հետ արվեստի և ոսկու քաղաք` պատմելով այնտեղի կյանքի և հնարավորությունների մասին.նրան հաջողվեց շահել տղայի հետաքրքրությունը:
Տղան առաջարկում է ծանոթացնել նրան իր մոր հետ և որոշել ամենը միասին:Երբ սպիտակամորուքի հետ մտնում են ներս, մայրը տեղում սառում է, իսկ իմանալով նրա առաջարկի մասին` բորբոքվում և դուրս է վռնդում սպիտակամորուքին իր տանից, իսկ որդուն ասում, որ նրա նմաների պատճառով է նա այդպիսին, իսկ երիտասարդը հիասթափված հայացքով նայում է մորը և գնում վերնահարկ:Այդ նույն գիշեր երիտասարդը փախչում է սպիտակամորուքի մոտ և հեռանում քաղաքից:
Լույսը նոր էր բացվում, երբ նրանք հասան արվեստի և ոսկու քաղաք,երիտասարդի աչքերը փայլով լցվեցին` նա կյանքում չէր տեսել նման հսկայական շենքեր, այդքան մեքենա և այդքան մարդկանց:
Գիշեր իջավ արվեստի և ոսկու քաղաքի վրա:Բոլոր ջենտլմեները հավաքվել էին մի մեծ սրահում, որտեղ սպիտակամորուքը պիտի ցուցադրեր երիտասարդին:Երիտասարդի տաղանդից ցնցվեց ամբողջ դահլիճը:
Անցավ ժամանակ:Երիտասարդը բնակվում էր սպիտակամորուքի ահռելի տանը:Նա հրապուրված էր տանտիրոջ դստեր գեղեցկությամբ:Մի ռոմանտիկ երեկոյի ժամանակ երիտասարդն աղջկան առաջարկում է ամուսնանալ իր հետ:Աղջիկը սատանայական ծիծաղով է արձագանքում` ասելով, որ նա ուղղակի իր հոր կապիկն է կրկեսի համար, իսկ եթե նույնիսկ իրենք ամուսնանան` նա չունի մատներ, որպեսզի կրի ամուսնական մատանին:Երիտասարդը հուզված փախչում է քաղաքից շատ հեռու:Գիշերելու համար նա մտնում է մի կիսաքանդ խրճիթ:Աչքերը ողողված էին արցունքներով և մենախոսության ժամանակ նա մեղադրեց Աստծուն` ասելով, որ նկարելու փոխարեն նա կուզենար ուղղակի լիներ սովորական մարդ:Մենախոսությունը վերածվեց երկխոսության, երբ նա լսեց ձայն`դա Աստվածն էր:
Աստված նրան տվեց ձեռքեր,երիտասրդն արթնանալով` զգաց իր ձեռքերը և հետ վերադարձավ արվեստի և ոսկու քաղաք:
Անցան ամիսներ:Թանկարժեք կոստյումներով ջենտլմենները հավաքվել եին անառականոցում և պոկեռ էին խաղում:Նրանց մեջ էր նաև երիտասարդը, որը դարձել էր այնպիսին, ինչպիսին իր հայրն էր:Նա գաղտնի հանդիպում էր սպիտակամորուքի դստեր հետ, քանի որ ձեռքեր ունենալուց հետո սպիտակամորուքի հետ վիճել էր:Աղջիկը սիրահարվել էր երիտասարդին,իսկ երիտասարդը փոխել էր իր հոգին մնացած կանանց մարմինների հետ:Նրա համար առաջնակարգ էր դարձել սեքսը,խաղերը և կանայք`շա~տ կանայք:
Նրանց հերթական հանդիպումն էր, երբ կինը ասաց, որ հղի է,իսկ երիտասարդը կտրելով նրա կոկորդը նետում է նրան ցած,այն կամուրջից, որտեղ նրանք թաքնվում էին սպիտակամորուքից:
Հերթական այլասեռված երեկոն էր նրա համար, որը ավարտվեց նրա ալկոհոլի չարաշահումով:Աչքերը բացեց մթության մեջ,անվերջանալի մթություն էր,և լսվեց ձայն.դա Աստված էր`նա ասաց, որ տվել էր նրան տաղանդ` լինել ամենալավ նկարիչը` առանց ձեռքերի, իսկ ձեռքեր ունենալուն պես նա միանգամից դարձավ այնպիսին ինչպիսին իր հայրն էր և մոռացավ նկարելու մասին:
-Դա անե՛ծք է,- ասաց Աստված և նրան փակեց հավերժական մթության մեջ, որպեսզի նա նույնպես չստեղծի իր նման սերունդներ` սատանական հոգով:
Ապրես։Լավն էր։Շնորհավորում եմ առաջին գրառումդ ;)
ОтветитьУдалитьսա 2-րդ գրառումներ))))))))thaaaaaaanx Mar
ОтветитьУдалить